Կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում եղանակային ծայրահեղ պայմանների հետևանքով առաջացած կայծակի հարվածներից, հայտնում է The Times of India-ն։
Նրա խոսքով՝ մարդկանց մահերը տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ին, երբ երկու ժամվա ընթացքում նահանգում առնվազն 61 հազար կայծակի հարված է գրանցվել։
Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Բենգալյան ծոցում ցիկլոնների պատճառով առաջիկա երկու օրերին երկրի արեւելքում եղանակի վատթարացման եւ հորդառատ անձրեւների մասին։
2022 թվականին Հնդկաստանում կայծակի հարվածներից, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 907 մարդ։