Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։