Իրանը պատրաստ է համատեղ զորավարժություններ անցկացնել դաշնակից երկրների հետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ընդլայնել ռազմական համագործակցությունը տարբեր ոլորտներում բարեկամ և դաշնակից բոլոր երկրների հետ։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը՝ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի 15-ամյակի կապակցությամբ Թեհրանում օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է mehrnews.com-ը:
Սաբահիֆարդն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը բոլոր բարեկամ և դաշնակից երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ են հղում:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հատկապես հակաօդային պաշտպանության ուժերը, պատրաստ են ընդլայնել տարբեր տեսակի ռազմական համագործակցությունը վարժանքների և համատեղ զորավարժությունների, տեխնիկական և օպերատիվ փորձի փոխանակման, ինչպես նաև բոլոր բարեկամ և դաշնակից երկրների հետ փոխադարձ հանդիպումների ոլորտում։