Գոհար Ավետիսյանը բաժանվել է սիրելիից (ֆոտո)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, կարծես, դեռ չի կարողանում գտնել սիրո իր բանաձեւը։ Գոհարը ինստագրամյան հետեւորդներին հայտնել է, որ բաժանվել է սիրելիից։
Հայտնի դիմահարդարը նորությամբ կիսվել է հարսանեկան ցուցադրությանը մասնակցելու ֆոնին։ Գոհարը պոդիում է բարձրացել հարսանեկան զգեստով, իսկ սոցցանցի Story բաժնում տեղադրված լուսանկարին կից գրել է,-«Կանգնել ճեղքերի կենտրում ու փայլել․ այպիսին է նա»։
Հետեւորդներից մեկը նկատել է, որ Գոհարի աչքերը տխուր են, ինչին ի պատասխան դիմահարդարը գրել է,-«Բաժանումից հետո հոգեպես դժվար է կանգնել հարսանեկան զգեստով։ Երազում էի լաց չլինել պոդիումի վրա։ Կարծում եմ՝ հրաշալի եմ ինձ պահել»։
Հավելենք, որ թեեւ դիմահարդարը հետեւորդներին չէր ցուցադրում սիրելիի լուսանկարը, հաճախ էր կիսվում նրա մասին ակնարկներով։