Ինչու են ադրբեջանցիները դեպի Հայաստանի սահման շարժվող ռազմական տեխնիկայի վրա գրել A տառը՝ գլխիվայր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին չեն դադարում տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը մեծ ուժեր ու ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Տարբեր փորձեագետների կարծիքով Բաքուն ինչ-որ լայնածավալ գործողություն է պատրաստում:
Նշենք, որ անձնակազմի ու տեխնիկայի կուտակումն ապացուցվում է տարբեր տեսանյութերով, որոնք հրապարակում են հենց ադրբեջանցիները: Դա ուղեկցվում է ադրբեջանական իշխանությունների՝ օրվա մեջ մի քանի անգամ տարածող հայտարարություններին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:
Հատկանշական ևս մեկ հանգամանք. դեպի Հայաստանի սահման շարժվող տեխնիկայի վրա ադրբեջանցիները գրել են A տառը՝ գլխիվայր: Թե ինչ կարող է դա նշանակել միայն ենթադրություններ կարելի է անել: Չի բացառվում, որ դա ամենաուղիղ կապն ունի Հայաստանի (Armenia) հետ: