Կտրոնով հացն էլ շատերին չի հասնում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն երկրորդ օրն է, որ շրջափակված Արցախում հացը կտրոնով են վաճառում։ Երեկ քանի որ բոլորը չէին հասցրել կտրոններ ստանալ, հացի հերթերը համեմատաբար համեստ էին։
Այսօր միանգամայն այլ պատկեր է։ Ավելի ճիշտ` նույն պատկերն է, որը կար նախակտրոնային ժամանակահատվածում` հսկա հերթեր, աղմուկ-աղաղակ, անվերջ լեզվակռիվներ...
Ակնհայտ է, որ ովքեր չկարողանան ստանալ կտրոնով մեկ շնչին հասանելիք 200 գրամ հացը, դարձյալ առանց հաց են մնալու։ Ի դեպ, քիչ առաջ բարեկամս ասաց, որ կշռել է այսօր գնած հացը` 400-ի փոխարեն այն 340 գրամ է եղել։ Իսկ հացը գնել էր համեմատաբար ավելի խղճով սպասարկող հացի փռից։ Հետաքրքիր է, եթե իրոք հաշվարկել են ու մարդկանց կտրոններ բաժանեն, ինչու՞ դարձյալ շատ-շատերն անհաց պիտի մնան։ Ինչպե՞ս են հաշվել և որտե՞ղ է չքանում ալյուրի մի մասը։ Հաշվարկի հեղինակնե՞րն են բնակչությանը խաբում, թե՞ հացթուխները։
Դարձյալ պիտի շարունակվի անտերությունը։ Ու մինչև ե՞րբ, որքա՞ն պիտի տևի այս մղձավանջը։
Արամ Գրիգորյան
Ստեփանակերտ