Ուկրաինական անօդաչուները կրկին հարձակվել են ՌԴ վրա, թռիչքները սահմանափակվել են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հակաօդային պաշտպանությունը Բրյանսկին մոտեցող ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ավերածություններ չկան, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության կողմից խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով երկաթուղային կայարանում մի քանի վագոններ վնասվել են։
Հինգշաբթի վաղ առավոտյան Դոմոդեդովոյի հետ մեկտեղ թռիչքների մասնակի սահմանափակումներ են մտցվել Ժուկովսկի և Վնուկովո օդանավակայանների կողմից, այժմ դրանք աշխատում են բնականոն ռեժիմով, հետևում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրությունից։ Ավելի վաղ РИА Новости-ն հայտնել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումների մասին։