Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊԲ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։