Չկա Երևանում մի խնդիր, որ բարձրաձայնում են երևանցիները, որի լուծումը նշված չէ մեր նախընտրական ծրագրում. Մեսրոպ Առաքելյան
Չկա Երևանում մի խնդիր, որ բարձրաձայնում են երևանցիները, որի լուծումը նշված չէ մեր նախընտրական ծրագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը։
«Երևանի բոլոր թաղամասերում մեր այցերի, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ արձանագրեցինք մեկ կարևոր փաստ. չկա Երևանում մի խնդիր, որ բարձրաձայնում են երևանցիները, որի լուծումը նշված չէ մեր նախընտրական ծրագրում։
Սիրելի՛ երևանցիներ, մեր ծրագրում առկա է շատ կարևոր սկզբունք։
Մեր բոլոր ծրագրերում նշված են կատարման հստակ ժամկետներ՝ 1 տարի, 2 տարի, 3,5 տարի․․․
Այսինքն՝ քաղաքացիները հստակ հետևելու են, թե երբ ինչ պետք է իրականացնենք մենք և ոչ թե բոլոր ժամանակների իշխանությունների նման 4-րդ տարվա վերջին ասելու ենք՝ դե, չհասցրինք․․․
Ի դեպ, նման ծրագիր ներկայացրել է միայն «Ապրելու երկիր» կուսակցությունը», - գրել է նա։