Հնարավոր պատերազմը մոտենում է. Նաիրի Հոխիկյան
Հնարավոր պատերազմը մոտենում է, և բնականաբար պիտի կրկին սնկի նման հայտնվեն բանակի համար փող, գուլպա, ծխախոտ ու պեչենի հավաքողներ, որոնք սեփական քարոզի համար էլ այդ ամբողջը լուսանկարեն ու տարածեն սոցիալական ցանցերում։
Այնինչ պետք է գիտակցել, որ բանակի համար ծրագրեր անելը ոչ թե անձի ինքնահաստատման, այլ պետականության հարց է, հետևաբար չի կարելի բանակը սարքել քարոզչամիջոց։
Սիրելի հայրենակիցներ, բանակի համար առաջիկա օրերին որ նորից սկսեք օգտակար լինել, խնդրում եմ, զինծառայողներից լուսանկարներ մի ուզեք, առավել ևս՝ մի հրապարակեք։ Դա մի կողմից վիրավորական է, մյուս կողմից տեղեկություն է տալիս թշնամուն։