Ո՞վ է սպանել Պրիգոժինին․ Զելենսկին անուն է նշել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է այն մարդկանց շարքին, ովքեր Կրեմլին պատասխանատու են համարում «Վագներ» ՌՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան համար։ Զելենսկին այս համատեքստում հրապարակավ հիշատակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Նա է «սպանել» Պրիգոժինին, համենայնդեպս, մենք նման տեղեկություն ունենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը Կիևում ընթացող «Յալթա» գագաթնաժողովում:
Միաժամանակ, Ուկրաիանայի ղեկավարը շեշտել է, որ «Ուկրաինայում չեն սգացել Պրիգոժինի մահը, քանի որ նա հերթական ահաբեկիչն էր»։
Նրա բնորոշմամբ, «ռուսների բարոյահոգեբանական վիճակն այժմ ընկել է, քանի որ նրանք թաքնվում էին վագներականների ետևում»:
Այդուհանդերձ, Զելենսկին չի մանրամասնել, թե ինչ տվյալների հիման վրա է եզրակացություն արվել, որ Պուտինը կարող է «առնչություն ունենալ Պրիգոժինի մահվան մեջ»։