Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Видео

Փաշինյանը Ռուսաստանին դարձնում է մեզ թշնամի, որ Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով Հայաստանին պատժեն. Նաիրի Սարգսյան

Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանն ինտենսիվորեն ռազմական տեխնիկա է կուտակում՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ՝ արցախյան առաջնագծում, և, ըստ Նիկոլ Փաշինյանի, ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը, ուստի միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ Կառավարության ղեկավարի նման արձագանքին՝ նշեց.

«Այսօր Կառավարության ղեկավարը հանրությանը չարաբաստիկ պատերազմի վերաբերյալ ուղերձ հղեց, և, ինչպես միշտ, դա արեց գլխիկոր անճարի պես՝ ցույց տալով, որ ինքն ի վիճակի չէ որևէ բան կառավարելու։ Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին է խնդրում, որ միջոցներ ձեռնարկեն այն դեպքում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի կառույց է, որի անդամ պետությունները որևէ բան չեն կարողանում անել Ադրբեջանին, որը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք 2020-ից հետո, հետևաբար՝ ի՞նչ ենք ուզում այդ կառույցից։ Պատերազմից հետո տարիներ շարունակ այս իշխանությունը զբաղվել է միայն սեփական սոցիալական վիճակը բարելավելով, իսկ հիմա, անամոթաբար, դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին, թե՝ մի բան արեք,- ասաց Սարգսյանը՝ հավելելով,- Փաշինյանի Կառավարությունը Ռուսաստանին մեզ դարձնում է թշնամի, որպեսզի Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով մեզ պատժի»։

 

Դիտարկմանը, թե Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում է Ադրբեջանի՝ պատերազմելու մեծ հավանականության մասին, մյուս կողմից՝ շարունակում, որ «ՀՀ-ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին», Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Փաշինյանը հանձնված ղեկավար է. նա հանձնվել է՝ անգամ ղեկավար չդարձած, իր տեսակն է այդպիսին, հետևաբար՝ այդ մարդու հայտարարությունը մեկնաբանելն անտրամաբանական է» ։

Ըստ Աուդիտորների պալատի նախագահի՝ այդ հանձնված, սեփական երկիրը չսիրող, չպայքարող մարդու տեսակի ապացույցն է նաև այն, որ պատերազմից հինգ պակաս երկրի Կառավարությունը 22 միլիոն դոլար է հատկացնում ոչ թե զինվորին ու բանակին, այլ՝ Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք գնելու համար։

«Այս Կառավարության ծախսային քաղաքականությունը պետական միջոցների վատնում է, որի համար պետք է սահմանել ցմահ բանտարկություն։ Պատերազմից 5 պակաս կարգավիճակում իրավունք չունեն նման անտրամաբանական ծախսեր իրականացնելու, հատկապես, երբ հարց է, թե այդ ի՞նչ է անում այդ երկրի դեսպանը, կա՞ հստակ հանձնարարական, թե դեսպանն ինչ պետք է անի և արածի վերաբերյալ հաշվետվություն տա, երբ տեսնում ենք տոտալ ձախողում դիվանագիտական մակարդակում»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։