Անսպառ եռանդի ու ջանքերի շնորհիվ հնարավոր է իրականացնել ինքնության հեղափոխություն
Ինքնության հեղափոխության օրակարգով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քայլարշավն իրականացրեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Կուսակցության գաղափարախոսությունը միանգամայն տարբեր է մյուս քաղաքական ուժերի օրակարգից, իր առանցքում ունենալով ազգապահպանության և Արցախի հարցը։
Կուսակցության նպատակը քաղաքապետի պաշտոն զբաղեցնելը չէ, ալլ հաղորդակցվել հայ ժողովրդի հետ և նրա մեջ արթնացնել պայքարելու և չհանձնվելու կարողությունը։
Բակային հանդիպումների ընթացքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը լսեց Դավթաշենի բնակիչներին և լուծումներ առաջարկեց ավելի գլոբալ հարցերի համար; Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին հայ ժողովրդին հրամցրել են մի ճշմարտություն, որ ամեն ինչ արդեն կանխորոշված է և պայքարելու իմաստ չկա, սակայն քաղաքական թիմը համոզված է, որ անսպառ եռանդի ու ջանքերի շնորհիվ հնարավոր է իրականացնել ինքնության հեղափոխություն։