Մենք հնարավոր ամենը կանենք վերականգնելու արդարությունը, մինչ այդ զորակցում ենք Գարիկ Գալեյանին. «Համախմբում» շարժման խորհուրդ
Սեպտեմբերի 7-ին շինծու մեղադրանքով ձերբակալվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության մասնակից Գարիկ Գալեյանը։
«Համախմբում» շարժման խորհուրդը իր վրդովմունքն է հայտնում գործադիր իշխանության ցուցումով կայացված այս հերթական ապօրինի գործողության կապակցությամբ և վճռականորեն աջակցում է հերոսածին ծնողների արդար պայքարին։
Մենք հնարավոր ամենը կանենք վերականգնելու արդարությունը, մինչ այդ զորակցում ենք Գարիկ Գալեյանին, ուժ ու կորով մաղթում նրան՝ հաղթահարելու հերթական փորձությունը:
Մենք հնարավոր ամենը կանենք վերականգնելու արդարությունը, մինչ այդ զորակցում ենք Գարիկ Գալեյանին, ուժ ու կորով մաղթում նրան՝ հաղթահարելու հերթական փորձությունը:
«Համախմբում» շարժման խորհուրդ