Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. գայլերը Փոքր Մասրիկ գյուղում հոշոտել են գյուղացու մեծ թվով ոչխարների ու գառների
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում գայլերը հոշոտել են ոչխարների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Փոքր Մասրիկ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի բնակիչ 30- ամյա Հովհաննես Մեժյանի անասնագոմում գտնվող ոչխարները:Ընդհանուր առմամբ 10-ին հոշոտել են, իսկ 3-ին՝ վնասել:
Անասնագոմում եղել են մոտ 30 գլուխ ոչխար ու գառներ:Թե ո՞վ է փոխհատուցելու գյուղացու կրած վնասը, հայտնի չէ:Դեպքի վայր է ժամանել նաև Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Նշանյանը, և պարզում են գյուղացու կրած վնասի չափը: