Ընդամենը մի քանի ամսից Երևանում կտեսնեք այսպիսի փարկինգներ, ինչը վերջապես կլուծի քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեր թիմն արդեն մի քանի ամիս աշխատում է հարավկորեական DONGYANG PC ընկերության հետ, որը շարժական փարկինգների աշխարհի առաջատար ընկերություններից է։
Ընդամենը մի քանի ամսից Երևանում կտեսնեք այսպիսի փարկինգներ, ինչը վերջապես կլուծի քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը։