«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է հերթական մեգանախագծերը՝ «Երևան-Բուլվարը» և «Ֆրանսիայի հրապարակը»․ ուղիղ
«Երևան Բուլվար» մեգանախագծով Կենտրոն վարչական շրջանի՝ հետիոտնին
նախատեսված հատվածը վերադարձվելու է իրեն։ Մեգանախագծով առաջարկվում է
գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին,
Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին եւ
Անգլիական այգին միավորել մեկ միասնական՝ Երևան բուլվարում, հարակից
փողոցները դարձնել հետիոտնային, իսկ մեքենաների հոսքն ուղղորդել ստորգետնյա
անցումներ։ Այս ամենի արդյունքում ձեւավորվելու է ուղիղ և անվտանգ կապ
Հանրապետության Հրապարակից դեպի Ռուսաստանի Հրապարակ, ստեղծվելու են նաև
լրացուցիչ ստորգետնյա կայանատեղիներ։
Իսկ «Ֆրանսիայի հրապարակի» նախագիծը հնարավորություն կտա Սարյանի և
Կոնսերվատորիայի այգիները միացնել միմյանց, Սայաթ-Նովայի պողոտան
անխոչընդոտ կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ առանց լուսացույցային
կանգառի, իսկ Մաշտոցի պողոտան կունենա ևս մեկ ստորգետնյա թունել՝ ինչպիսին
պողոտայի սկզբնամասում։
Նախագծերի մանրամասները, իրականացման ժամկետները և այլ կարևոր
տեղեկատվությունը կներկայացվի միջոցառման ընթացքում։