Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Политика

Փաշինյանը կեղծ ալիբի ապահովելու համար այս ու այն կողմ է զանգում, բայց ինքն է ամեն ինչ արել, որ Հայաստանը մենակ մնա․ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանը թշնամացնի մեր բնական ու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ՝ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

 
«Ամբողջ աշխարհում խոսում են, որ պատերազմ է սպասվում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն՝ ինքն իր համար կեղծ ալիբի ապահովելու ծրագրի շրջանակում, այս ու այն կողմ է զանգում եւ տեղեկացնում, որ պատրաստ է բանակցությունների, բայց նա դրանից առաջ ամեն ինչ արել էր, որ Հայաստանը մենակ մնա»,-բացատրեց Անդրանիկ Թեւանյանը։
 
Դաշինքի խնդիրը նա համարում է քաղաքացիներին զգոնության կոչ անելը, որպեսզի ստեղծված իրավիճակը փոխվի եւ մարդիկ գնան քաղաքական փոփոխությունների։
«Նիկոլ Փաշինյանը, միտումնավոր, արհեսատականորեն սրեց հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ եւ Հայաստանին թողեց մենակ, որպեսզի մենք «պայմանավորված» սպասվելիք պատերազմի ժամանակն մենակ մնանք։ Հնարավորություն կա այս ամենի դեմն առնելու․ կարճաժամկետում չգիտեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մեր տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի շուրջ էսկալացիան խորանա։ Նույնը վերաբերում է եւ Արցախին։ Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
 
Քաղաքացիներին նա կոչ արեց ակտիվորեն հետեւել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։
 
«Այսօր ամբողջ աշխարհը նայում է Կովկասյան տարածաշրջանին, իսկ մենք կարծես՝ քնած ենք։ Մեր խնդիրը պետք է լինի մարդկանց արթնացնելը»,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։