Աննա Հակոբյանի ախրանայի պետը նշանակվեց Փաշինյանի թիկնազորի պետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ գիշեր «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած հրավառությունը ճակատագրական եղավ ՊՊԾ հրամանատար, գեներալ Սարգիս Հովհաննիսյանի համար: Չնայած նա որևէ գործառույթ չունի մայրաքաղաքում տեղի ունեցող հանցագործությունների, պատահարների և աղմուկի համար, սակայն նրա ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը, նման պահանջներ է ներկայացնում և ուժգին հրավառությունը հարձակման հետ շփոթած վարչապետը հենց իր թիկնազորի պետին է քավության նոխազ դարձրել ու գիշերն էլ ազատել պաշտոնից:
Նրա փոխարեն նշանակվել է ՊՊԾ հրամանատարի տեղակալ Արթուր Գասպարյանը, ով իր կարիերային աճը սկսել է Աննա Հակոբյանի ախրանայի պետ նշանակվելու շրջանից: Ապա նրան նշանակել են Հովհաննիսյանի տեղակալ, սակայն, ասում են, որ կառույցի իրական ղեկավարն ինքն էր արդեն տևական ժամանակ: Սալյուտն ու Փաշինյանի վախերն ընդամենը արագացրել են Գասպարյանի նշանակումը: