«Մայր Հայաստան» դաշինքն շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին
Հարգելի՛ պարոն Շահրամանյան,
շնորհավորում ենք Արցախի նախագահ ընտրվելու առիթով:
Այս գերլարված ու ճակատագրական ժամանակահատվածում թշնամու պաշարման մեջ հայտնված Արցախի նախագահի չափազանց պարտավորեցնող պաշտոնն ստանձնելը մեծ խիզախություն է և պատասխանատվություն։
Դավադիր պատերազմով ծվատված, հիմա նաև՝ պաշարված, կենսաապահովման համակողմանի սղության մեջ գտնվող, բայց իր գոյության, ինքնորոշման իրավունքի, սեփական հողի վրա ապրելու և արարելու համար Արցախի աննկուն դիմակայությունը մեծ դաս և օրինակ է բոլորիս համար։
Լիահույս ենք, որ Ձեր գլխավորությամբ կհաջողվի այս ծանրագույն պահին Արցախում հասնել քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու շերտերի համախմբման, բոլոր շրջանակների հետ երկխոսության միջոցով միավորել ռեսուրսները, ապահովել Արցախի կենսագործունեությունը և շարունակել պայքարը:
«Մայր Հայաստանը» Արցախի և նրա ժողովրդի կողքին է։
Մաղթում ենք Ձեզ կամք, ողջախոհություն, վճռականություն։