«Վաղը ես խոսելու եմ Փաշինյանի հետ, Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն». Էրդողան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի խոսելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի ամենայն հավանականությամբ քննարկում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն։ Մենք այդ ամենին դրական չենք նայում»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացումներին։