ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԱԹՍ-ների խոցման մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում հայտնել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
«Սեպտեմբերի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01։20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 02։20) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերը երկու ուկրաինական անօդաչու են ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում