Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Экономика

Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում

Մարզերի համաչափ զարգացման կենսական նշանակությունը հաշվի առնելով՝ IDBank-ն ընդլայնել է նախորդ տարի Գյումրիում բացված զանգերի կենտրոնը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Երևանից բացի այլ քաղաքներում նոր աշխատակիցներ ներգրավելով՝ Բանկն այսպիսով լուծում է մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, մարզերի համաչափ զարգացումը, աշխատատեղերի ապակենտրոնացումը, մարզերում կայուն և մրցունակ աշխատատեղերի ստեղծումը մարզերի բնակիչների համար, և, ի վերջո, Երևան տեղափոխվելու անհրաժեշտության վերացումը։ «Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ մենք աշխատակիցներին ապահովում ենք ոչ միայն ժամանակակից ստանդարտներին համապատասխան մրցունակ աշխատանքային պայմաններով, այլ նաև տալիս ենք մասնագիտական աճի հնարավորություն»։

IDBank-ի աշխատակիցներն ապահովված են մի շարք լրացուցիչ արտոնություններով, որոնք են, օրինակ, որակյալ բժշկական ապահովագրությունը, գործընկեր կազմակերպությունների կողմից գրավիչ զեղչերի և առաջարկների տրամադրումը, մասնագիտական դասընթացների և վերապատրաստման տրամադրումը, ճկուն աշխատանքային գրաֆիկը և լրացուցիչ հանգստյան օրեր։

Գյումրիում բացված զանգերի կենտրոնի աշխատակից Թամարա Պետրոսյանը պատմում է․ «Ես Գյումրիի զանգերի կենտրոնում աշխատում եմ բացման օրվանից, այսինքն մոտ մեկ տարի․ այն ժամանակ ընդամենը 3 աշխատակից էր սպասարկում զանգերը։ Հիմա մեր նարնջագույն թիմը համալրվել է, արդեն շուրջ 20 հոգուց է բաղկացած, ինչն անձամբ ինձ համար շատ ուրախալի է, որովհետև սովորելու ձգտում ունեցող կրեաԾիվ երիտասարդներին հնարավորություն է ընձեռել չբացակայելով հայրաքաղաքից ունենալ կայուն աշխատանք, փորձ ձեռք բերել,   իսկ մեր հաճախորդներին՝ սպասարկվել արագ, առանց մասնաճյուղեր մոտենալու։ Չենք դադարի կրկնել, որ ենք Ձեզի սիրենքԳը ու լսենքԳը Գյումրիից», - ասում է Թամարա Պետրոսյանը։

IDBank-ի զանգերի կենտրոնի ղեկավար Դավիթ Լազարյանի խոսքով՝ այսպիսով Բանկը նպատակ ունի նաև բարձրացնելու հաճախորդների հեռավար սպասարկման որակը։ «Այսօր զանգերի կենտրոնի միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առանց տնից դուրս գալու պատասխան ստանալու իրենց հուզող բոլոր հարցերին և վայելելու մեր մասնագետների օպերատիվ աջակցությունը առանց որևէ անհարմարություն կրելու», - հավելում է Դավիթ Լազարյանը։

IDBank-ի թիմը մշտապես աճում է և համալրվում նոր մասնագետներով։ IDBank-ի նարնջագույն թիմին միանալու համար հետևե՛ք Բանկում առկա թափուր հաստիքների մասին թարմացվող հայտարարություններին։