Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Видео

Ընտրությունների արդյունքն այս պահից սկսած չի կարող վստահելի լինել․ Խուդոյանը հրապարակել է խախտումները (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է վարչական բոլոր հնարավոր ռեսուրսները Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերի միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու համար՝ ահազանգեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսում։

Նա մի քանի օրինակ բերեց վարչական ռեսուրսի կիրառման «ահռելի քանակից»:

«ՔՊ-ականները տարբեր անձանցից անհատական խնդիրների մասին տվյալներ են վերցնում եւ հեռախոսահամարներ՝ խոստում տալով դրանք լուծել, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն, քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ համանման կեցվածք է դրսեւորել, եղել են նաեւ դեպքեր, երբ Տիգրան Ավինյանը հայտարարել է որեւէ քաղաքացու որեւէ խնդրին արդեն լուծում տալու մասին»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Իրավաբանը հրապարակեց նաեւ Տիգրան Ավինյանի՝ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցից մի հատված, որում նա ընդունում է, որ Երեւանի համայնքների ղեկավարներին ինքը հանձնարարականներ է տալիս՝ քաղաքացիների տարբեր խնդիրներ լուծելու, նրանք էլ կատարում են դրանք: Նույն հարցազրույցում Տիգրան Ավինյանը բացատրում է, որ այդ հանձնարարականները պետք է տրվեն եւ կատարվեն, որպեսզի ընտրություններից հետո համայնքների ղեկավարները, որոնք վերանշանակվելու են, շարունակեն զբաղվել քաղաքացիների հարցերով:

Հովհաննես Խուդոյանը սա առնվազն ինքնախոստովանական ցուցմունք է որակում: Ընդ որում, այդ հարցազրույցը Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի շենքում է տալիս, ինչը, փաստաբանը նույնպես վարչական ռեսուրսի կիրառում է համարում:

Հովհաննես Խուդոյանը ուսումնասիրել է քարոզարշավի ընթացքում կառավարության կայքը, որտեղ հայտնաբերել է Տիգրան Ավինյանից բազմաթիվ նկարներ. նա, Նիկոլ Փաշինյանի հետ, ամենատարբեր միջոցառումների է ներկա գտնվում, որտեղ անհասկանալի է նրա ներկայությունը եւ այդ ամենը լուսաբանվում է նաեւ կառավարության պաշտոնական կայքում՝ նաեւ տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով:

Իսկ վարչական ռեսուրսի ամենաակնառու կիրառումը փաստաբանը համարում է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, Հանրային հեռուստաընկերությամբ արված կոչը՝ Երեւանի ավագանու ընտրություններում Տիգրան Ավինյանին ընտրելու մասին եւ այդ տեսանյութի տեղադրումը նաեւ կառավարության յութուբյան ալիքում։