Էրդողանը ցանկանում է վերջնական տեսքի բերել Թուրքիայի սահմանադրությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ավարտել երկրի նորացված սահմանադրության շուրջ աշխատանքները՝ կուսակցությանը հրավիրելով մասնակցելու այդ աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երբեք չենք դադարի աշխատել և պայքարել, քանի դեռ նոր սահմանադրություն չենք բերել մեր երկրին։ Սահմանադրություններն անփոփոխ տեքստեր չեն»,- պարզաբանել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը նույնպես պետք է մասնակցի նոր սահմանադրության մշակման գործընթացին։
Ըստ Էրդողանի՝ միավորելով ուժերը՝ հնարավոր կլինի մշակել սահմանադրության իդեալական տեքստ։
Նա բացատրել է, որ մի քանի տարի առաջ, երբ իր կուսակցությունը ընդդիմությանը հրավիրել էր միասին աշխատելու նոր սահմանադրության վրա, համագործակցություն չի եղել։
«Այսօր մեր պարտքն է գրել մեր սեփական պատմությունը և մեծագույն ժառանգություն թողնել ապագա սերունդներին մեր հանրապետության 100-ամյակին ընդառաջ»,- ասել է Էրդողանը։