Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
«Իմ տեղեկություններով` մինչ այս պահը Ադրբեջանը դեռևս չի արձագանքել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հարցին` առաջիկայում միջնորդ կողմերից առաջարկա կա՞ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման` նա ասաց, թե այս պահին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: