Առանց ուժեղ տնտեսության և ուժեղ բանակի, առանց բարձրորակ դիվանագիտության, հնարավոր չէ ակնկալել խաղաղություն, ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ միջազգային հանրությունից. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմից հետո էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և դիրքորոշումը չեն դադարում և թշնամու նպատակը առնվազն հայկական աշխարհին անդադար ճնշման մեջ պահելն է՝ պարբերաբար պատճառելով կորուստներ։
Կարևորելով կայուն և երկարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ պետք է փաստել, որ առանց ուժեղ տնտեսության և ուժեղ բանակի, առանց բարձրորակ դիվանագիտության, հնարավոր չէ ակնկալել խաղաղություն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ միջազգային հանրությունից։
Հայաստանի և Արցախի դիմադրողականության շարունակական նվազումը ավելի մեծ անվտանգային ռիսկեր է իր մեջ պարունակում, հետևաբար մեր բոլոր ջանքերը պետք է գործադրել ամրապնդելու Հայաստանի և Արցախի ռեսուրսները՝ դիմակայելու մարտահրավերներին։
Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի։
Փառք հայրենիքի համար նահատակվածներին։