Ժամեր շարունակ գազ չի լինի հարյուրավոր հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 09:30-ից մինչև ժամը 16:30-ը` Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի կենտրոնական թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն` Սիսիան քաղաքի և Ույծ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: