Ադրբեջանը Արցախում խախտել է հրադադարը. հայկական կողմում կա վիրավոր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։