Արտակարգ դեպք Երևանում․ փոխտնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է հակատանկային ական և մոտ 200 գրամ սնդիկ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։