Երեք ֆուտբոլիստներ հեռացան «Բանանցից»
«Բանանցը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Նաթանիել Ասամոայի և Իլյա Դամաշկանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին հրաժեշտ է տվել նաև ռուսական «Արմավիրի» ֆուտբոլիստ Ալբերտ Գաջիբեկովը, որը վարձակալությամբ էր հանդես գալիս երևանյան թիմում:
«Բանանց» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն։
Հիշեցնենք, որ «Բանանցն» ամռանը հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: