Երասխից տեղեկացնում են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։
Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։
«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», — ասել է բնակիչներից մեկը: