Այս ընտրություններին դուք ստիպված չեք լինելու ընտրել վատի ու վատագույնի միջև, հնարավորություն ունեք ընտրել լավագույնին․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի երևանցիներ,
Այս ընտրություններին դուք ստիպված չեք լինելու ընտրել վատի ու վատագույնի միջև, հնարավորություն ունեք ընտրել լավագույնին։
Քարոզարշավի ընթացքում մենք խոսեցինք մեր մասին, անդադար, ամեն օր, ամեն տեղ։ Դեռ լիքը ասելիք էլ մնաց չասված։
Ամենակարևորը՝ մենք չզբաղվեցինք էժանագին բամբասանքներով, որից դուք մինչև վերջ կուշտ եք։
Մեր հասցեին հնչեցին մեղադրանքներ, քննադատություններ։ Այո, մենք անսխալական չենք և մենք չենք հրաժարվում մեր քաղաքական կենսագրությունից։
Ինչևէ, հպարտորեն կարող եմ ասել, որ Երևանի խնդիրների մասին և զարգացման վերաբերյալ մենք ներկայացրել ենք բացառիկ որակյալ ծրագիր, որակյալ թիմով։
Սիրելի երևանցիներ, վստահեցնում եմ ձեզ, իշխանությունը ստանձնելուց օրեր անց դուք նկատելու եք էական փոփոխություններ ձեր կյանքում, ձեր միջավայրում, իսկ մի քանի տարի անց Երևանը կդառնա անճանաչելի ֆանտաստիկ քաղաք։
Այո, մենք երևանցուն վերադարձնելու ենք երազելու իրավունքը։
Երազանք, որը դառնում է նպատակ, որը դառնում է իրականություն։
Սիրելի երևանցիներ,
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստեղծման օրից իշխանության գալու ճա
նապարհը տեսնում է բացառապես ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով՝ ընտրություններով։
Ընտրություններով տեղի ունենալիք իշխանափոխությունը միայն ուժեղացնելու է մեր քաղաքը, մեր պետությունը, իսկ մեր քաղաքական թիմը բացառիկ նվիրումով աշխատելու է նաև հանուն հզոր ու ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի։
Եվ վերջապես,
Անկախությունից ի վեր, Երևանում նշանակվել կամ ընտրվել են 12 քաղաքապետ, բոլորն էլ տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը իր «ներդրումն» է ունեցել մայրաքաղաքի այսօրվա վիճակի համար։
Վստահ եմ, ժամանակն է քաղաքը վստահել կնոջ առաջնորդությանը՝ հոգատար, գեղեցիկ, ապահով, մաքուր,արժեքները դարձնելով ապրելակերպ Երևանում։
13-րդ քաղաքապետ՝ Մանե Թանդիլյան։
Քվեաթերթիկ՝ համար 13։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении