Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Политика

Կասկած չունենաք, որ իմ քաղաքապետ դառնալուց հետո, Երևանը վստահելի ձեռքերում է լինելու. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թանկագին երևանցիներ,
այսպիսով քարոզարշավն ավարտվում է։
 
Ես և իմ թիմը, ամենօրյա հանդիպումներով, հասանելի բոլոր միջոցներով մշտապես կապի մեջ եղանք շատերիդ հետ։
 
Մեզ համար կարևոր էր բոլորիդ կարծիքը ու մենք լսել ենք այն։
 
Կասկած չունենաք, որ իմ քաղաքապետ դառնալուց հետո, Երևանը վստահելի ձեռքերում է լինելու։
 
Բոլոր խնդիրների լուծումներ ներառող մեր ծրագրերով և մեգանախագծերով՝ Երևանը դարձնելու ենք եվրոպական մակարդակի մայրաքաղաք։
 
Մենք գալիս ենք ճարտարապետների, քաղաքային պլանավորման և կառավարման մասնագետների, ֆինանսիստների լավագույն թիմով։ Մեր հաղթանակի պարագայում Երևանը կառավարելու են պրոֆեսիոնալ, որակյալ և նվիրված մարդիկ։
 
Սիրելի երևանցիներ, այս ընտրություններն իրենց քաղաքական նշանակությամբ, թերևս, ամենակարևորն են Երևանի ավագանու ընտրության ամբողջ պատմության մեջ։
 
Այս ընտրություններով դուք պետք է գնահատական տաք գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կործանարար քաղաքականությանը։
 
Եթե հանկարծ ստանան ձեր քվեն, դա ներկայացելու են որպես Հայաստանը կործանելուն համերաշխության մանդատ։
Մանդատ, որով կարելի է ձեզ խաբել։
 
Գործող իշխանության վերարտադրումը Երևանում փաստացի կնշանակի անբեկանալի խաբեություն.
 
➖ ասել՝ գործում ենք Արցախի կարգավիճակի համար՝ մեկընդմիշտ հրաժարվելով Արցախից,
➖ ասել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, փոխարենը թքել իր բողոքն արտահայտող քաղաքացու դեմքին,
➖ ասել ՄԱՐԴԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ, բայց բարձրացնել գույքահարկն ու սահմանել հազար ու մի նոր տուգանք։
Ցավոք այս ցանկը շատ երկար է...
 
 
Սիրելի երևանցիներ, այս ամենը ձեր աչքի առաջ է կատարվում, հետևաբար հենց ձեր քվեով էլ պետք է վերջ տրվի այս անարգանքի շքահանդեսին։
 
Սեպտեմբերի 17-ին գնացե՛ք ընտրության այն համոզմամբ, որ պարտության եք մատնելու ՊԱՐՏՎԱԾԻՆ՝ Քաղաքացիական պայմանագրին:
 
Գնացե՛ք ընտրության՝ հաստատելով, որ այլևս ոչ մեկին թույլ չեք տա ձեզ մոլորեցնել ստերով ու մանիպուլացնել կեղծիքներով։
 
Գործող իշխանությանն անվստահություն հայտն՛ք այս ընտրություններով։
 
«Ապրելու երկիրն» արել է առավելագույնը, որ դուք ստիպված չլինեք ընտրել վատի ու վատագույնի միջև:
Դուք արժանի՛ եք լավագույնին, և մեր առաջարկների փաթեթը հենց դրա մասին է։
 
Բացառե՛ք իշխանությունների երազանքը՝ Ձեզ մատնելու հուսահատության և անտարբերության։
Մասնակցե՛ք ընտրություններին։
 
«Ապրելու երկիրն» արձանագրել է հաղթանակներ մարզերում, և դա կանի նաև Երևանում։
 
Հավատացե՛ք, մենք գիտենք ինչպես ընտրություններով՝ օրինական, անցնում իշխանափոխություն անել։
 
Մեր քվեաթերթիկը 13-ն է։