Դիանա Մալենկոյի և Էդուարդ Աղաջանյանի համբույրը՝ ֆիլմի պրեմիերային
Օրեր առաջ կայացել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունն ու պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից է դերասանուհի Դիանա Մալենկոն, որը պրեմիերային և կարմիր գորգին ներկայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ:
Դերասանուհին և Էդուարդ Աղաջանյանը հանրությանն առաջին անգամ են միասին ներկայացել, չնայած համացանցում բազմիցս խոսվել է սիրավեպի մասին:
Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է համատեղ լուսանկարներ և տեսանյութեր՝ ցույց տալով, թե ինչպես են համբուրվել պրեմիերայի ժամանակ: