Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Экономика

Պողպատե հիմքի վրա պերովսկիտային արևային մարտկոցը հասել է 17,1 % արդյունավետության

Hightech.plus-ը գրում է, որ Ավստրալացի գիտնականները հաղորդել են, որ մինչ օրս հասել են արևային էներգիայի փոխակերպման ամենաբարձր արդյունավետությունը պողպատե հիմքի վրա գտնվող պերովսկիտային ֆոտովոլտային բջիջների համար: Ենթաշերտից երկաթի ներթափանցումը ֆոտոգալվանային խցիկի մեջ կանխելու համար ինդիումի անագի օքսիդի շերտ են դրել նրանց միջև։

Արեգակնային բջիջների ենթաշերտերի ավանդական նյութի՝ ապակու նկատմամբ ճկուն և էլեկտրական հաղորդիչ պողպատի առավելությունն այն է, որ այն կարող է ծառայել ինչպես ենթաշերտ, այնպես էլ ունենալ էլեկտրոդի երկակի գործառույթ: Ընդ որում, և՛ մեծ տարածքի մոնոլիտ արևային մարտկոցների դեպքում, և՛ փոքրերի դեպքում մեկ և բազմահանգույց կառուցվածքով։

Պողպատը, բացի ճկունությունից և հաղորդունակությունից, ունի լավ ջերմակայունություն, ամրություն և հարվածակայունություն: Այնուամենայնիվ, դա անթափանց նյութ է, և եթե այն օգտագործվում է ֆոտոբջիջում, ապա միայն թափանցիկ էլեկտրոդի հետ միասին: Այդ նպատակով էլ Սիդնեյի համալսարանի գիտնականները որպես միջանկյալ շերտ օգտագործել են ինդիում-անագի օքսիդը:

Պողպատի և 80 նմ ինդիում-անագ շերտի հետ կա անագի օքսիդի էլեկտրոնների տեղափոխման շերտ, պերովսկիտ կլանիչ, Spiro-OMeTAD անցքի տրանսպորտային շերտ և մոլիբդենի եռօքսիդի բուֆերային շերտ, իսկ վերևում՝ թափանցիկ ինդիում-անագ օքսիդի էլեկտրոդն է:

Այս կառուցվածքով հավաքված առաջին նախատիպը հասել է 13,2 % փոխակերպման արդյունավետության: Նմանատիպ վահանակն առանց ինդիում-անագի միջանկյալ շերտի ունենում է ընդամենը 6 % արդյունավետություն: Այնուհետև գիտնականները որոշել են կիրառել պասիվացման մեթոդը՝ բարակ պաշտպանիչ շերտի ձևավորումը էլեմենտի աշխատանքը բարելավելու համար: Արդյունքում, նմուշը ցույց է տվել 17,1 % արդյունավետություն, որն ամենաբարձրն է պողպատե հիմքի վրա պերովսկիտային արևային բջիջների համար:

այնուամենայնիվ ինչպես նշում են հետազոտողները, նման կառուցվածքի պերովսկիտային տարրի տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ չի հաշվարկվել:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]