Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Мир

Նոր բախումնե՞ր կլինեն Տաջիկստանի և Ղրղզստանի միջև․ կրքերը թեժանում են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Դուշանբեում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էրդան Աբդիլդաևը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Զրույցի ընթացքում դեսպանին ներկայացվել է տաջիկական կողմի մտահոգությունը՝ կապված սեպտեմբերի 15-ին Ղրղզստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից տաջիկա-ղրղզական սահմանի հարցերի վերաբերյալ հայտարարությունների հետ», -նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է, որ նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնաս հասցնել տաջիկա-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի առաջընթացին, ինչպես նաև փոխվստահությանը։

Ավելի վաղ, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է հայտնաբերված նոր իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա Տաջիկստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորության մասին։ Այս մասին գրում է Ինտերֆաքս-ը։

«Տաջիկստանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել մեզ։ Օրեր առաջ մենք գտանք նոր փաստաթղթեր, որոնց համաձայն Ղրղզստանի շատ տարածքներ փոխանցվել են Տաջիկստանին։ Դա կարող ենք հաստատել իրավական ու պատմական փաստաթղթերով։ Եթե ​​Տաջիկստանը չհրաժարվի իր տարածքային պահանջներից, ապա այդ փաստաթղթերի հիման վրա մենք կարող ենք ներկայացնել մեր տարածքային պահանջները»,- շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին ասել է Տաշիևը։
Նա ընդգծել է, որ Ղրղզստանը «ուժ և կարողություն ունի վերադարձնելու այն հողերը, որոնք փոխանցվել են իր հարևաններին տասնյակ և հարյուրավոր տարիներ առաջ»։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ղրղզական կողմը մտադիր է շարունակել «հարևանների հետ բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ մեթոդներով և բանակցությունների միջոցով»։

«Սակայն պետք է ընդգծել, որ անցյալ տարի ագրեսիայի փաստ է եղել, և մենք դա թույլ չենք տա»,- հավելել է նա։