Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ի դեմ նոր պատերազմ սկսել․ The Telegraph (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեղեկատվական բաց ռեսուրսներն, ըստ երևույթին, հաստատում են հայկական կողմի այն պնդումները, որ Ադրբեջանը կուտակում է իր սահմանային ուժերը և պատրաստվում է պատերազմի։
Այդ մասին գրում է հեղինակավոր The Telegraph պարբերականը՝ հղում անելով Տեղեկատվական կայունության կենտրոնի (CIR) տրամադրած տվյալներին։ Մասնավորապես, նկատվել է «∀» խորհրդանիշը ադրբեջանական բանակի ռազմական մեքենայի վրա, որը շարժվում է դեպի Հայաստանի հետ սահման։
Ադրբեջանական զինուժն իր մեքենաները ներկել է «պատերազմական նշաններով», որոնք նման են ռուսական բանակի համանման միջացառումներին՝ Ուկրաինա ներխուժելուց առաջ, գրում է պարբերականը։
Այդ ամենին զուգահեռ, CIR-ը նաև թռիչքների աճ է արձանագրել երկու դաշնակիցների՝ Ադրբեջանի և Իսրայելի ռազմական օդանավակայանների միջև՝ այդկերպ նաև հակադարձելով Հայաստանի դաշնակից Իրանի ռազմական զորավարժություններին։
«Հնարավոր է, որ դրանք սովորական տեղաշարժեր են, բաց ռեսուրսներով հասանելի մյուս տվյալների վերլուծությունից իրատեսական է դառնում հետագայում ռազմական կուտակումը», - նշել է CIR-ի հետազոտող Քայլ Գլենը։
Նշվում է, որ ադրբեջանական ռազմական խորհրդանիշները շրջված «A» և ոճավորված «V» տառատեսակներ են և հիմնականում ներկված են բանակի հետևակային բեռնատարների և զրահափոխադրիչների վրա։
Ադրբեջանը չի մեկնաբանել այդ սիմվոլների կիրառումը, սակայն հայտնի է, որ ռուս զինվորականները օգտագործել են «V» և «Z» նշանները՝ որպես մարտական խմբերի նույնացուցիչներ՝ նախքան 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելը, և, ինչպես Ռուսաստանում, ադրբեջանցի ազգայնականները նույնպես ընդունել են այդ ռազմական նշանները՝ որպես ավատարներ և լոգոներ։
Հայաստանի կառավարության համար Ադրբեջանի մտադրությունները պարզ են, նշել է Telegraph-ը և մեջբերել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքերը․ «Մենք մտահոգված ենք, որ կարող է սկսվել նոր պատերազմ կամ առնվազն ագրեսիայի լայնածավալ կուտակում»։
Ադրբեջանն ավելի վաղ հերքել էր դա։ Այդ երկրի ԱԳՆ-ն չի պատասխանել Telegraph-ի՝ վերոնշյալի մասին մեկնաբանություն տալու խնդրանքներին: