Որոշ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան փողոցի, Նորքի Այգիներ փողոցի (մասնակի), Հովսեփյան, Ամառանոցային, Դ.Բեկի փողոցների (մասնակի), Մյասնիկյան պողոտայի (մասնակի) բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Սովխոզային», «Թումանյան», «Կամո», «Կնունյանց», «Սայաթ-Նովա», «Բանավան», «Ք.Քրքորյան», «Տաշիր», «Վարպետաց», «Ուզբեկական», «Գր.Լուսավորիչ», «Շվեցարական», «Էստոնական» թաղամասերի, Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Լեռնավան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ափնա, Վարդենուտ, Արայի, Շենավան, Արագած, Ծաղկաշեն, Ալագյազ, Քուչակ, Վարդենիս, Մուլքի, Չքնաղ, Երնջատափ, Նորաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Հարթավան, Լեռնապար, Ծիլքար, Ռյա Թազա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Ջամշլու, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Վերին Սասունիկ, Օրգով, Կեղեր, Ավան, Արագածոտն, Արուճ, Դպրեվանք, Լեռնարոտ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Շամիրամ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Բուլղարական» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Օշական, Ոսկեվազ, Սասունիկ բնակավայրերի, Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պրոշյան բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհ փողոցի առանձնատների (մասնակի), Ֆիդայինների փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении