Հակամարտությունը երկար է տևելու․ ի՞նչ է ասել Էրդողանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի։
Նա իր կարծիքն է հայտնել ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Շատ բաց և հստակ լինելու համար, միանգամայն պարզ է, որ այս պատերազմը երկար կտևի և շուտով չի ավարտվի», - ասել է թուրք առաջնորդը։Միաժամանակ նա ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Էրդողանի խոսքով, այս մասին իրեն անձամբ ասել է ՌԴ ղեկավարը։
«Ես հավատում եմ նրա խոսքերին»,- եզրափակել է թուրքական պետության ղեկավարը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարողացել է դիվանագիտական որոշակի հաջողությունների հասնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում, և հավելել, որ այս հակամարտությունում ոչ հաղթողներ կլինեն, ոչ էլ պարտվողներ։