«Չենք ցրվում, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»․ Ավետիք Չալաբյան
Հանրապետության հրապարակում շարունակվում է քաղաքացիների բողոքի ցույցը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ Արցախում 25 զոհ կա այսօրվա գործողությունների հետեւանքով, թշնամին գրավել է 10 գյուղ։ «Այսօրվա օրվան մենք հասել ենք, որովհետեւ հավատացել ենք այս խամաճիկին, որովհետեւ կառավարության համար մեկ շենքում նստած է եղել մի մարդ, որը 5 տարի բոլորիս խաբել է, մեր գլխի տակ փափուկ բարձ է դրել։ Ասել է՝ ձեզ խաղաղություն եմ բերելու, բարգավաճում եմ բերելու, ասել է՝ ապագա կա, ասեք, կանենք, եւ հազար տեսակի ստեր։ Այսօր էլ սուտը պայթել է, եւ մեր քույրերն ու եղբայրներն Արցախում կրակի տակ են։ Եվ մենք իրենց պաշտպանելու միայն մեկ ձեւ ունենք՝ այս երկրում փոխենք իշխանությունը, վերցնենք մեր ձեռքը զենքը, վերցնենք մեր երկրի կառավարումը ու պաշտպանենք մեր Արցախը, պաշտպանենք մեր Հայաստանը»,- ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ եթե համախմբում չլինի, վաղը մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է արցախցիների վիճակում։ «Վաղը ռումբերն այստեղ են պայթելու, վաղը մեր տներն են ավերվելու, վաղը մեր կանանց են բռնաբարելու, մեր երեխեքին են գողանալու։ Ուստի, այսօր ցրվել չկա, հոգնել չկա, հիասթափվել չկա, մենք այսօր կռվում ենք մեր կյանքի համար, մեր իրավունքի համար, մեր ապագայի համար։ Պատրաստ եղեք երկար կռվի, հոգնել չկա, պարտվել չկա, շարունակում ենք մնալ այստեղ ու վաղը պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը։ Այս իշխանությունը պետք է ծնկի գա»,- ասաց նա։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении
Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Бвик и Idram — рядом с любителями чтения