Կրակել են ռուսների վրա՞․ Ադրբեջանի ՊՆ-ի պարզաբանումը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սոցիալական ցանցերում հայկական որոշ էջերում տարածված տեղեկատվությունը մեր զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող դիրքը և նրանց ուղեկցությամբ քաղաքացիական շարասյունն, իբր, գնդակոծելու մասին տեղեկությունը կեղծ է և ունի ապատեղեկատվություն»։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
«Ի պատասխան նման անհիմն պնդումների՝ ես հայտարարում եմ, որ մենք մշտապես օպերատիվ կապի մեջ ենք խաղաղապահ զորախմբի հետ և մեր կողմից ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները», - հավելել է ՊՆ ներկայացուցիչը։