Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հրապարակման մեջ ասվում է.
«Սիրելի եղբայրս, շնորհակալ եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար։ Ինչպես միշտ, եղբայրական Թուրքիան այսօր էլ Ադրբեջանի կողքին է և աջակցում է մեզ մեր արդար գործում։
Ադրբեջանն ու Թուրքիան միշտ միասին են թե՛ լավ օրերին, թե՛ տխուր պահերին։ Մենք միշտ պաշտպանում ենք միմյանց արդար դիրքորոշումը միջազգային կազմակերպություններում։
Շուշիի հռչակագրով մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի մակարդակի։ Ե՛վ դուք, և՛ ես, անընդհատ հիշելով ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, որը մեր եղբայրության խորհրդանիշն է, նոր բարձունքների ենք տանում Ադրբեջանի և Թուրքիայի միջև անկոտրում միասնությունը»։