Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո. Պարույր Հովհաննիսյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական» պայմաններում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, սակայն պատմական փորձի պատճառով դա դժվար է պատկերացնել։ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից 24 ժամ անց Reuters-ին տված հարցազրույցում նման միտք է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Reuters-ը հրապարակել է Հայաստանի արտգործնախարարի մեկ այլ տեղակալ Վահան Կոստանյանի մեկնաբանությունը, որը հայտարարել է, որ «տեսականորեն» Ղարաբաղի հայերը կարող են ապրել Բաքվի իշխանության ներքո: Ավելի ուշ պարզվել է, որ գործակալությունը շփոթել է փոխնախարարին։
Այժմ արդեն Հովհաննիսյանի անունից գործակալությունը գրում է, որ Հայաստանը հասկանում է, որ Ղարաբաղի հայերը բաց են Բաքվի հետ բանակցությունների համար, եւ որ երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի: Նրա խոսքով ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի անվտանգության կոնկրետ համաձայնագրեր, որոնք կիրառելի են նման իրավիճակների համար։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ Reuters-ին մեկնաբանություն է տվել ոչ թե Կոստանյանը, այլ Հովհաննիսյանը, եւ նրա մտքերը ներկայացվել են «աղավաղված»: «Լրագրողն ընդունել է իր սխալը եւ ուղղել նյութը»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении