Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ. «Հրապարակ»
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտարկերտցիները որոշել են, որ չեն հանձնվելու՝ կռվելու են մինչև վերջ։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը։ Նա տեղեկացրեց, որ մեկ ժամ առաջ է կապ հաստատել Մարտակերտ՝ բնակիչների որոշումը հստակ է, վերջիններս չեն պատրաստվում հանձնվել թշնամու ողորմածությանը։ Մարտակերտում են հաստատվել նաև Հաթերքից նահանջի դիմած ազատամարտիկները։
«Մեր Չարեքթարի պոստերը պահող բոլոր տղաները զոհվել են, ով տեղում չի մահացել՝ արնահոսելուց է մահացել, որովհետև տարրական բժշկական պարագաներ չկան, մեքենաներ չկան, որ կարողանան վիրավորներին հասցնել հիվանդանոց։ Արնաքամ եղող մարտական ընկերներին օգնելու համար առանց հաշվի առնելու արյան տարբեր կարգերը՝ իրար արյուն են ներարկում, որ գոնե այդպես մի քիչ երկարացնեն․․․»,-ասաց Սևյանը։
Սևյանը տեղեկացրեց նաև, որ Հաթերքը պահող 105 -րդ դիրքից նահանջել են, կապ հաստատել չի հաջողվում մինչ այժմ, իսկ ապաստարանում մնացած ժողովրդի ճակատագրի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении
Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Бвик и Idram — рядом с любителями чтения