Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Զանգեզուրի» միջանցք, անկլավներ, նոր տարածքների կորուստ. ի՞նչ գին կվճարի Հայաստանը՝ Փաշինյանի չհեռանալու դեպքում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այսօր հայտարարեց, որ իշխանություններն ընդունել են զինադադար հաստատելու՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջարկը: Պայմանները ավելի քան դժնդակ են, փաստացի սա հայկական կողմի երկրորդ կապիտուլյացիան է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման ու «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին ու և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերումը՝ դրանց շուտափույթ ոչնչացման նպատակով։ Իսկ վաղը Արցախի և Բաքվի ներկայացուցիչները Եվլախում կքննարկեն այսպես կոչված՝ վերաինտեգրման հարցերը:

Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը՝ միամտություն է: Իրականում, Արցախի անկումով իրավիճակը Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր և պատային: Եթե հանրությանը և քաղաքական ուժերին չհաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին և չձևավորվի իրապես պետականամետ քաղաքականություն իրականացնող իշխանություն՝ մեզ սպասվում են նոր արհավիրքներ: Արցախի վերջնական հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան միջանցքի ձևավորումը։ 

Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։  Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջն ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։ Ընդ որում, միջանցքի գլխավոր շահառուները հենց տարածաշրջանային ուժերն են: Դիցուք՝  Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։

Հաջորդ վտանգը, որը կարող է ձևավորվել Արցախի վերջնական կապիտուլյացիայից հետո ՀՀ-Ադրբեջան՝ այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի ստորագրումն է: Եթե վերլուծենք և համադրենք մինչ այս բաց աղբյուրներում հրապարակված և տարբեր կալիբրի հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից շրջանառվող վարկածները, ապա այդ պայմանագիրը ներառելու է Հայատանի համար կործանարար կետեր: Դրանից մեկն է՝  Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։ Անկլավների թեմային Փաշինյանն ու նրա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին շրջանում շատ են անրադարձել:

՝Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Հաջորդ վտանգը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։ Այս տարվա հուլիսին Բաքվից հայտարարեցին, որ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։ Ադրբեջանական լրատվադաշտին հետեւելիս կարելի է նկատել, որ հեռուստատեսությամբ վերջին շրջանում ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ անում 88-90-ականներին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիների հետ, եւ նրանք պատմում են, որ, ասենք՝ Երեւանում ես ապրում էի դիցուք՝ այս կամ այն տարածքում, հիմա եթե հնարավորություն լինի, կվերադառնամ։ Ադրբեջանցի փախստականների վերադարձի լոկացիաները բազմազան են․ խոսքը գնում է Սյունիքի, Մասիսի, Վեդիի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին՝ Հայաստանի եւ Երեւանի բոլոր սահմանամերձ հատվածների մասին։ Հայկական կողմը չի հերքել, որ ստորագրվելիք պայմանագրում կարող է նաև նման կետ ներառվել, ինչը արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: 

Այս բոլոր վերը նշված վտանգներին պետք է նայել այն հանգամանքի պրիզմայով, որ Փաշինյանի երկու աթոռին միաժամանակ նստելու՝ Արևմուտքին սիրաշահելու և Մոսկվային մերթ քննադատելու, մերթ ռևերանսներ անելու արդյունքում Հայաստանը այսօր չունի դաշնակիցներ, որոնց օգնությամբ առնվազն հնարավոր կլիներ չեզոքացնելու առկա վտանգներից մի քանիսը: 

Սա իր հերթին նշանակում է, որ այլևս հանրության մեծամասնության վստահությունը չվայելով՝ իշխանությունները, ի դեմս Փաշինյանի, պետք է հեռանան՝ տեղը զիջելով կարող և պետականամետ ուժերի, որոնք էլ ի վիճակի կլինեն դիմակայելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Հակառակ դեպքում՝ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել՝ ունենալու ենք այն դժնդակ և ողբերգական պատկերը, որը նկարագրված է վերևում:

Изделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене Генрих Мхитарян начал писать автобиографию Фонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай» Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в Азербайджане Кто станет депутатом? «Паст» Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст»