Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Политика

Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան

Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց այսօրն է ընտրել Եվլախում հանդիպման համար. նախատեսված օպերացիան էլ այնպես է նախատեսվել, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը ավարտված լինի եւ այդ բանակցությունները հենց այդ օրը տեղի ունենան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք  Հայաստանի ու Արցախի համար բնութագրել են անկախություն, ազատություն եւ անվտանգություն: Այսօրվա հանդիպումը հենց այս օրը կազմակերպելը նպատակ ունի բարոյապես ոչնչացնելու այն, ինչը  այս իշխանությունները արդեն երկար ժամանակ անում են»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցություններին բուն բովանդակությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Որքան ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ միայն Եվլախում չեն տեղի ունենալու: Այս իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, թե ինչ է տեղի  ունենալու, մյուս կողմից  դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու:

Այս պահին մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ կան, որոնք դուրս չեն բերվել: Այսինքն այդ բանակցություններում քննարկվելու են մարդասիրական խնդիրներից մինչեւ Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ: Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհ է ընտրվելու: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչ է մտածում Արցախի իշխանությունը, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է մտածում Արցախում ապրող մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, որ պատերազմի այդ փուլն ավարտվել է եւ իրենց անվտանգության հարցը գոնե նվազագույն առումով լուծված է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսական զորակազմի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնելուն: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները Արցախում տեղի ունեցողը բացառապես դիտարկեցին որպես Ադրբեջանի ներքին հարց եւ որեւէ ձեւով չմիջամտեին: Պատահական չէ, որ երեկ Ադրբեջանի նախագահն իր հոգունակության խոսքն էր հայտնում ՀՀ իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին»:

Անդրադառնալով նրան, որ սեղանին դրված է Արցախի պետական ինտիտուտների կազմալուծման հարցը եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես է կառավարում իրականացվելու Արցախում. «Այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու: Ռուսական զորախումբը այս իրավիճակում ունենալո՞ւ է ֆունկցիաներ, թե՞ պարզապես դուրս է գալու: Կան որոշակի պայմանավորվածություններ ռուսական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ինչի վերաբերյալ մենք դեռեւս տեղեկություններ չունենք»: