Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մահվան համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Իլհամ Ալիևը «ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ»։
«Ընդգծվել է, որ կատարվածի առնչությամբ իրականացվելու է առավել մանրակրկիտ քննություն, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են կրելու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»։
«Կողմերը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։
Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտնի համաձայնագրերին համապատասխան ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երեւանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։