Բաքուն ասել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Երեւանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի նախագիծը և այժմ սպասում ենք նրանց պատասխանին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի հայրենադարձությանը, ապա դա այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Ամիրբեկովին։