Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո
Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել ընդկայնված խորհրդակցություն՝ Արա Աբրահամյանի նախագահությամբ: Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում.
- Հայ-ռուսակյան հարաբերությունները՝ վերջին զարգացումների ֆոնին, ինչպես նաև սփյուռքի դերակատարությունը:
- Իրադրությունն Արցախում՝ ադրբեջանական ագրեսիայից հետո:
- Հայաստանում սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը:
- Ռուսաստանի հայերի միության քայլերը՝ Արցախի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հեռուստակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցությանը մասնակցել են ՌՀՄ տարածաշրջանային 53 բաժանմունքների ղեկավարներ, Երևանում և Ստեփանակերտում ՌՀՄ ներկայացուցիչները, ՌԴ-ում Արցախի դեսպանը, «Հայ դատի» գրասենյակի ներկայացուցիչները և այլոք:
Խորհրդակցության մասնակիցներին տեղեկացվել է, որ Հումանիտար բեռների կուտակման և հետագայում դրանք ըստ նշանակության ուղարկելու համար երկու հաբ է բացվել՝ Ստավրոպոլում և Վլադիկավկազում: